Մենք իրավիճակի մասին զեկուցել ենք Բրյուսել․ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն

5.09.2023 - 19:34 դիտում

ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունն անդրադարձել է սեպտեմբերի մեկի Հայաստանի և Ադրբեջանի սահմանային լարվածությանը։ Նրանք նշել են, որ մտահոգությամբ հետևել են Հայաստան-Ադրբեջան սահմանային լարվածությանը։

Առաքելության X-ի իր միկրոբլոգում գրել են․

«Մենք իրավիճակի մասին զեկուցել ենք Բրյուսել։ Մեր պարեկներն ընդգրկում են Հայաստան-Ադրբեջան սահմանային տարածքները և առճակատման գծերը՝ ռազմական և անվտանգության զարգացումների մասին զեկուցելու համար»։

————————–

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈՒ-ն, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերի զատ, կիրառում է նաև ականանետ:

Ժամը 12:25-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ԶՈՒ համապատասխան ստորաբաժանումների մշտադիտարկման արդյունքում Սոթքի հատվածում արձանագրվում են Ադրբեջանի ԶՈՒ ռազմական տեխնիկայի, լրացուցիչ անձնակազմի կենտրոնացման միջոցառումներ:

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունեցավ 3 զոհ և երկու վիրավոր։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ