Մենք ենք Արցախը․ Արտակ Բեգլարյան

25.12.2022 - 19:45 դիտում

Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, որը չի կարողանում վերադառնալ Երեւանից Արցախ, գրառում է արել։

Այն ստորեւ․

 Արցախի ժողովուրդը հուժկու հանրահավաքով վերահաստատեց իր հետևողական ու վճռական պայքարի կամքը՝ չնայած բոլոր զրկանքներին ու մարտահրավերներին: Երանի սեփական տանը պայքարողներին և շնորհակալություն նրանց անկոտրում կեցվածքի համար:

Հավերժական պետականությանն ու Հայրենիքին արժանանում են պայքարող ազգերը:

ՀՊԱՐՏ ԵՄ ԱՐՑԱԽԻ ԵՒ ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐՈՂ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅՈՎ: ՄԵՆՔ ԵՆՔ ԱՐՑԱԽԸ…

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ