Մենք արտահերթ ընտրություններ չենք պլանավորում իրականացնել․ Նիկոլ Փաշինյան

25.01.2025 - 21:59 դիտում

«Մեր պլաններում արտահերթ ընտրություններ չկան, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ արտահերթ ընտրության նախապատրաստության մասին խոսակցություններ եղել են միշտ, այդտեղ նորություն չկա»,- Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով սոցցանցերում իր ակտիվության մասին խոսակցություններին՝ վարչապետը նշել է․

«Կարծում եմ՝ դա էլ ավելի մեծ թափանցիկություն ապահովելու անհրաժեշտությունից է բխում, և ավելի շատ մարդկանց հետ հաղորդակցության մեջ լինելու անհրաժեշտությունից»։

Փաշինյանը վստահեցրել է՝ իրենք արտահերթ ընտրություններ չեն պլանավորում իրականացնել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ