Մեկ օրում բացահայտվել է 99 հանցագործություն. ՆԳՆ

26.06.2025 - 17:48 դիտում

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 25-26-ը:

Բացահայտվել է 99 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
23 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
11 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
9-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության ու թմրանյութի հայտնաբերման,
6-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խարդախության ու խուլիգանության,
4 դեպք՝ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու,
3 դեպք՝ սառը զենք կրելու,
2-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու։
Բացահայտվել են նաև՝ ավտոմեքենայի գողության, վստահված գույքի հափշտակման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, զենք-զինամթերքի առգրավման, աշխատանքային պաշտպանության կանոնները խախտելու, երեխայի խնամքի պարտականությունը չկատարելու, ինքնիրավչության, փաստաթղթի կեղծիքի ու դատական ակտը չկատարելու դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
անձնական ունեցվածքի գողության՝ 2 դեպք,
խուլիգանության և մարմնական վնասվածք պատճառելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

ՃՏՊ վիճակագրությունն այսպիսին է. անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․

18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ