ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 18-19-ը:
Բացահայտվել է 145 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
- 56 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
- 12-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, թմրանյութի հայտնաբերման,
- 7-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության,
- 4-ական դեպք՝ հոգեկան ներգործության, բնակարանային գողության,
- 3-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման,
- 2-ական դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, թմրանյութի իրացման։
Բացահայտվել են նաև մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, կողոպուտի, վստահված գույքի հափշտակման, շորթման, խուլիգանության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, փաստաթղթի կեղծիքի, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, հողամասերի ինքնակամ զավթումը չկասեցնելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են․
- 6 դեպք՝ շորթման,
- 1 դեպք՝ խարդախության։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու՝ 11 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 7 ավտովթար․ 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
