Մեկ վարժական հավաքի շրջանակներում կարող են կանչվել միևնույն գործատուի աշխատակիցների 5 տոկոսը

Աննա Կոստանյան 3.04.2023 - 12:52
3.04.2023 - 12:52 դիտում

Հստակեցվում են վարժական հավաքներին ոչ ենթակա անձանց շրջանակը, ինչպես նաև խաղաղ ժամանակ հայտարարված վարժական հավաքներին միևնույն գործատուի աշխատակիցների կանչման պայմանները։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։

«Հայտարարված մեկ վարժական հավաքի շրջանակներում կարող են կանչվել միևնույն գործատուի աշխատողների ոչ ավելին, քան 5 տոկոսը»,- ասաց Սարգսյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ