Մեկնարկում է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման աջակցության ծրագիրը

Աննա Կոստանյան 14.06.2024 - 11:58
14.06.2024 - 11:58 դիտում

Վաղվանից կընդունվեն ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մասով դիմումները: Հայտերը կլրացվեն առցանց հարթակում, ֆիզիկապես ԱՍՀՆ այցելելու կարիք չի լինի: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ հունիսի 14-ի նիստին ներկայացրեց ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը՝ նշելով, որ սա այն հանձնարարականի կատարումն է, որ պետք է ներկայացվեր մինչև հունիսի 15-ը:

«Կարծում եմ՝ բավարար իրազեկվածություն ունեն քաղաքացիները, որովհետև սա ամենասպասված ծրագիրն է»,- ասաց նախարարի տեղակալը:

Վարչապետն ասաց, որ ՀՀ Կառավարությունը շարունակելու է աջակցել ԼՂ-ից բռնի տեղահանվածներին իրենց սոցիալական խնդիրները հասցեագրելու հարցում:

«Սրանով, ըստ էության, արձանագրում ենք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների բնակավորման ծրագիրը մեկնարկում է, այսինքն՝ մտնում է գործնական փուլ: Որոշման շատ կարևոր և անբաժանելի մաս է, որ այս ծրագրի շահառու դառնալու համար պետք է դիմեն այն անձինք, որոնք ունեն ՀՀ քաղաքացիություն, այս ընթացքում դիմել են և ստացել են ՀՀ քաղաքացիություն»,- ասաց վարչապետը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ