Մեկնարկել է 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած զինվորների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրը. Մխիթար Հայրապետյան

22.05.2022 - 20:33 դիտում
Մեկնարկել է «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող՝ 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած զինվորների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրը։ Այդ մասին ասված է Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն Մխիթար Հայրապետյանի Ֆեյսբուքի էջում։
«Այս օրերին մենք Դիլիջանում ենք, որտեղ մասնակցում ենք մասնագիտական կողմնորոշման ճամբարին։ Ծրագրի մասնակիցների համար անցկացվում են դասընթացներ, որոնց շնորհիվ նրանք կկողմնորոշվեն, թե որ ոլորտում են ցանկանում աշխատել, ավելին՝ յուրաքանչյուր մասնակցի համար կկազմվի անհատական զարգացման պլան:
Իսկ լուսանկարում մենք ենք, մեր թիմի անդամները՝ Զարինեն, Դավիթը և ես։ Սակայն այն մեր մասին չէ։ Ծրագրի մասնակիցներից Արմենը որոշել է լուսանկարիչ դառնալ, և հենց նա է այս լուսանկարի հեղինակը։ Երբ նկարում էր, իրեն խոստացա հրապարակել լուսանկարն ու ձեզ պատմել իր մասին։ Ես հավատում եմ, որ Արմենը կդառնա լավ լուսանկարիչ, քանի որ ինքն այդպես է որոշել և այդպես է կամենում, և մենք բոլորս պարտավոր ենք առավելագույնն անել, որպեսզի Արմենի երազանքն իրականություն դառնա»,- նշված է գրառման մեջ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մեկնարկել է «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող՝ 44-օրյա պատերազմի…

Опубликовано Մխիթար Հայրապետյան / Mkhitar Hayrapetyan Воскресенье, 22 мая 2022 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ