Գյումրու թենիսի եւ սեղանի թենիսի մանկապատանեկան մարզադպրոցի կորտերում ընթանում են քաղաքի բաց առաջնության մրցումները, որին մասնակցում են ոչ միայն կազմակերպիչները, այլեւ Երեւանի տարբեր մարզադպրոցների ու մարզական ակումբների սաներ 5 տարիքային խմբերում: Մարզօջախի ուսմասվար, մրցումների գլխավոր մրցավար Աշոտ Սարգսյանը վստահ է, որ ընթացիկ առաջնությունը հիանալի փորձամրցաշար է Հայաստանի պատանեկան առաջնության աշնանային մրցափուլի նախաշեմին, առավել եւս, որ հանրապետական ու միջազգային մրցաշարերն այնքան էլ շատ չեն ու դեռահաս մարզիկ-մարզուհիները միշտ էլ ունեն նման մրցումների մասնակցության կարիք: