Մեկնարկել է Արարատ Միրզոյանի այցը Արգենտինա

Աստղիկ Խաչատրյան 25.03.2024 - 21:50
25.03.2024 - 21:50 դիտում

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Արգենտինյան Հանրապետություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Նախարար Միրզոյանը Բուենոս Այրեսում այցելել է գեներալ Խոսե դե Սան Մարտինի հուշարձան, որտեղ Արգենտինայի ԱԳ նախարարի տեղակալ Լեոպոլդո Սաուրեսի ուղեկցությամբ տեղի է ունեցել ծաղկեպսակի զետեղման արարողություն:

Դիմավորել է Գրանադաներոլների պատվո պահակախումբը, հնչել են Հայաստանի և Արգենտինայի պետական օրհներգերը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ