«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են սահմանափակել ռուսական նավթի գները

27.07.2022 - 20:37 դիտում

«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են մինչև ս.թ. դեկտեմբերի 5-ը Ռուսաստանից արտահանվող նավթի գների սահմանափակման մեխանիզմ սահմանել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին, ըստ «ՏԱՍՍ»-ի, հաղորդել է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, որն էլ իր հերթին վկայակոչում է յոթնյակի անանուն ներկայացուցչի հաղորդած տեղեկությունը:

Բացի այդ, ըստ աղբյուրի՝ G7-ի երկրները ուզում են ռուսական նավթի գների այնպիսի շեմ սահմանել, որպեսզի ռուսական նավթի գինը ինքնարժեքից բարձր լինի, բայց անհամեմատ ցածր լինի շուկայական գներից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ