Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի, Իրանի և Բելառուսի դեմ

Աննա Կոստանյան 8.08.2023 - 17:38
8.08.2023 - 17:38 դիտում

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ՝ Ուկրաինայի դեմ պատերազմի համար։ Սահմանափակումները վերաբերում են նաև Իրանին ու Բելառուսին։

Այս մասին Tert.am-ի փոխանցմամբ,  հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլիվերլիի հայտարարությանը։

Արտաքին գործերի նախարարը հայտարարել է 25 նոր պատժամիջոցների մասին, որոնք կիրառվում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ օտարերկրյա ռազմական տեխնիկայի հասանելիության դեմ։

Որոշ անհատներ ու ձեռնարկություններ, որոնք հայտնվել են պատժամիջոցների տակ, Ռուսաստանից դուրս են։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ