Մեծ Բրիտանիայում ավելի քան 45 հազար երկաթուղային աշխատողներ գործադուլ են հայտարարել

20.08.2022 - 14:48 դիտում

Մեծ Բրիտանիայում այսօր ավելի քան 45 հազար երկաթուղային աշխատողներ հերթական գործադուլի շրջանակներում աշխատանքի դուրս չեն եկել, ինչը մեծ հարված է հասցրել երկրի երկաթուղային ցանցին:

Երկրի երկաթուղիների մեծ մասը և Լոնդոնի բոլոր կենտրոնական կայարանները սպասարկող Network Rail ընկերության հայտարարության մեջ նշված է, որ շաբաթ օրը կգործի նախատեսված ուղևորափոխադրումների ընդամենը 20 տոկոսը:

Գործադուլ էր կազմակերպվել նաև օգոստոսի 18-ին, իսկ նախօրեին երկաթուղայիններին միացել էին Լոնդոնի մետրոպոլիտենի աշխատակիցները և մայրաքաղաքի ավտոբուսների վարորդները:

Հուլիսի վերջին համանման գործադուլին մասնակցել են բրիտանական երկաթուղիների ավելի քան 40 հազար աշխատակիցներ: Գործադուլների շարքի պատճառը աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը սառեցնելու և նրանց մի մասին աշխատանքից հեռացնելու, աշխատանքային օրվա տևողությունը երկարացնելու, անվտանգության ստուգումները կրճատելու, տոմսերի վաճառքի բոլոր դրամարկղերը փակելու վերաբերյալ ընկերությունների որոշումների հետ աշխատակիցների անհամաձայնությունն է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ