Մեծագույն պատիվ էր մասնակցել «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը. Տիգրան Ավինյան

24.12.2023 - 23:26 դիտում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ինձ համար մեծագույն պատիվ էր մասնակցել «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը, որը նպատակ ունի քաջալերել և ոգեշնչել ստեղծարար, աշխատասեր և ձեռներեց քաղաքացուն, որը պատշաճ կատարում է իր աշխատանքը, հաջողում սեփական գործում և օրինակ ծառայում բոլորիս։

«Մեր ժամանակների հերոսը-2023» մրցանակը հանձնեցի կաշեգործ, Horus studio-ի հիմնադիր Գոռ Վահրամյանին, ում ստեղծած ձեռագործ իրերն ու աքսեսուարներն արդեն իսկ լայն տարածում են գտել ողջ հանրապետությունում»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ