«Մեզ մնում է խոնարհվել ու ամենօրյա աշխատանքով փորձել արժանանալ նրանց հիշատակին». Հովհաննես Հարությունյան

Աննա Կոստանյան 24.03.2021 - 18:53
24.03.2021 - 18:53 դիտում

Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած արիության և խիզախության համար Արցախի նախագահի հրամանագրով հետմահու «Մարտական ծառայություն» մեդալով է պարգևատրվել Արցախի Հանրապետության ՊԲ N զորամասի շարքային Արթուր Արամայիսի Միրզոյանը։
«Մեր երկրի, մեր հայրենիքի ու պետականության համար են մեր հերոսներն անմահացել, հավերժ փառք նրանց։ Շնորհակալ ու երախտապարտ ենք լինելու միշտ, մեզ մնում է խոնարհվել ու ամենօրյա աշխատանքով փորձել արժանանալ նրանց հիշատակին»,- մեդալը հերոսի մորը հանձնելուց նշել է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։
Հումորով, աննկուն կամքով Արթուրի եղբայրը ևս մասնակցել է պատերազմին և արցունքն աչքերին լսեց եղբոր պարգևատրման լուրը։ Հերոս զինվորների մայրը միայնակ է մեծացրել առյուծ զավակներին և հպարտությամբ էր նշում, որ նրանց դաստիարակել է իսկական հայրենասերներ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ