Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում՝ ինչպես ԱՊՀ-ում, այնպես էլ Հարավային Կովկասում. Ղազախստանի ԱԳ նախարար

Աննա Կոստանյան 18.03.2024 - 13:59
18.03.2024 - 13:59 դիտում

Աշխարհով մեկ Հայաստանը հայտնի է իր դուստրերի և որդիների անուններով: Այս մասին այսօր՝ մարտի 18-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն:

«Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում՝ ինչպես ԱՊՀ-ում, այնպես էլ Հարավային Կովկասում: Մեր երկրները տարեցտարի շարունակում են զարգացնել մեր համագործակցությունը մի շարք բնագավառներում, ունենք բարեկամական ազգերի բնույթ: Միմյանց աջակցում ենք և ունենք փոխադարձ հարգանք: Մենք քննարկում ենք ձեռնարկատիրական խորհրդի ստեղծումը, առկա են բազում հնարավորություններ: Մեր երկու երկրների դիրքորոշումները որոշ միջազգային ընթացքների շուրջ մոտիկ են, իսկ կարծիքները շատ հաճախ համընկնում են: Մենք ստորագրել ենք ԱԳ նախարարությունների միջև 2024-2025թթ ծրագիրը, ինչը, կարծում եմ, չափազանց կարևոր է»,- հավելեց նա:

Անդրադառնալով առևտրային հարաբերություններին՝ ԱԳ նախարարը նշեց, որ արտահանման մակարդակը կշարունակի աճել: Այս պահին Ղազախստանը կարող է ավելացնել արտահանումը դեպի ՀՀ մոտ 70 կետով՝ ոչ հումքային առևտրի բնագավառում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ