Մեզ թվացել է, թե քարտեզի որ կետին նայենք, կարող ենք ասել, սա մեր հայրենիքն է․ Նիկոլ Փաշինյան

25.01.2025 - 23:04 դիտում

Բանակի բարեփոխումների համար շատ էական է Արարատի և Արագածի դիսկուրսը։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Եթե մենք բանակը բարեփոխում ենք Արարատի ու պատմական խոսույթի ներքո, մեզ  ոչ ոք զենք չի վաճառի ու մեր հետ ռազմական համագործակցություն չի հաստատի, մենք ինքներս մեզ կդարձնենք թիրախ»,- նշել է նա։

«Արարատի» դիսկուրսի ներքո չենք կարող ժամանակակից զենքեր գնել, Արարատի դիսկուրսի ներքո մեզ կտան օգտագործված, համարյա ժամկետն անցած զենքեր, ինչը երկար տարիներ մեզ հետ տեղի է ունեցել»,- ասել է Փաշինյանը։

«Մեզ թվացել է, թե քարտեզի որ կետին նայենք, կարող ենք ասել, սա մեր հայրենիքն է»,- ընդգծել է վարչապետը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ