Մեդվեդևը Զելենսկուն անվանել է «Ուկրաինայի գլխավոր ծաղրածու»

9.08.2022 - 11:55 դիտում

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ ռուսների մուտքը Եվրոպա արգելելու վերաբերյալ կոչը համեմատել է այն գաղափարների հետ, որոնք «Ադոլֆ Հիտլերը փորձել է իրականացնել»։ Այս մասին քաղաքական գործիչը գրել է Telegram-ում։

«Ուկրաինայի գլխավոր ծաղրածուն առաջարկել է «պատասխանատվության ենթարկել Ռուսաստանի ամբողջ բնակչությանը»։ Վերջին անգամ Ադոլֆ Հիտլերն է փորձել նման գաղափարներ իրականացնել մի ամբողջ ազգի նկատմամբ։ Դեռևս հարցեր կա՞ն ուկրաինական իշխանությունների բնույթի վերաբերյալ», – գրել է Մեդվեդևը:

Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին The Washington Post-ին տված հարցազրույցում ասել էր, որ մուտքը բոլոր ռուսների համար մեկ տարով պետք է փակ լինի՝ հատուկ գործողությանը հակազդելու համար։

«Ռուսները պետք է ապրեն իրենց աշխարհում, քանի դեռ չեն փոխել իրենց փիլիսոփայությունը», – ասել է Զելենսկին։ Նա նշել է, որ սահմանների փակումը կլինի «ամենակարևոր պատժամիջոցը»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ