Մբապեն չի մասնակցի Փարիզի Օլիմպիական խաղերին

Աստղիկ Խաչատրյան 23.05.2024 - 21:21
23.05.2024 - 21:21 դիտում

25-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին Ֆրանսիայի հավաքականի կազմում։

Այս մասի հայտնում է El Partidazo de COPE-ը` հղում կատարելով «Ռեալի» աղբյուրներին:

Ըստ աղբյուրի՝ Մբապեի մասնակցության հարցն օրակարգում չէ, և 2024 թվականի օգոստոսին հարձակվողը կմիանա մինչմրցաշրջանային հավաքին՝ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի գլխավորությամբ:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը Փարիզում բանակցություններ են վարել Մբապեի՝ Օլիմպիական խաղերին հնարավոր մասնակցության վերաբերյալ:

2024 թվականի ամռանը Կիլիան Մբապեն պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով կհեռանա ՊՍԺ-ից, որի կազմում հանդես է գալիս այս մրցաշրջանում և, ըստ լրատվամիջոցների, ազատ խաղացողի կարգավիճակով կդառնա Մադրիդի «Ռեալի» խաղացող։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ