Մբապեի մարզաշապիկն ունենալու համար Ռեալի երկրպագուները հնարավոր է մեկ ամսից ավելի սպասեն

Աստղիկ Խաչատրյան 11.07.2024 - 22:17
11.07.2024 - 22:17 դիտում

Մադրիդի «Ռեալը» արդեն սկսել է թիմի աստղային նորեկ Կիլիան Մբապեի մարզաշապիկների վաճառքը։

Ըստ Marca-ի՝ Մբապեի մարզաշապիկների պահանջարկն այնքան մեծ է, որ Մադրիդի «Ռեալը» զգուշացրել է երկրպագուներին, որ մարզաշապիկի առաքումը կարող է հետաձգվել մինչև 6 շաբաթով:

Հիշեցնենք, որ ֆրանսիացի հարձակվողը մադրիդյան ակումբի կազմում հանդես կգա 9 համարի մարզաշապիկով։ Ավելի վաղ «Ռեալը» պաշտոնապես հայտարարել էր, որ Կիլիան Մբապեի շնորհանդեսը «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում տեղի կունենա առաջիկա երեքշաբթի՝ հուլիսի 16-ին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ