Մարտունի և Մարտակերտ քաղաքներում նախատեսվում են չպայթած զինամթերքների վնասազերծման աշխատանքներ

Գոհար Ստեփանյան 11.03.2021 - 10:21
11.03.2021 - 10:21 դիտում
ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ չպայթած զինամթերքների վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի և Մարտակերտ քաղաքների, Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ, Մաղավուզ, Մեծ Շեն և Վարնկաթաղ գյուղերի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան գյուղերի մոտակայքում:
«Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել: Տեղեկատու հեռախոս՝ 911»,- ասված է հայտարարությունում:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ