Մարտի դաշտում իր պարտքը կատարելիս զոհվել է բժիշկ Նարեկ Մեսրոպյանը

Աննա Կոստանյան 22.10.2020 - 13:59
22.10.2020 - 13:59 դիտում

Արցախում զոհվել է Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի կլինիկական օրդինատոր Նարեկ Մեսրոպյանը:

«Խորը վշտով տեղեկացանք Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի կլինիկական օրդինատոր Նարեկ Մեսրոպյանի մահվան մասին, ով մարտի դաշտում կատարում էր մասնագիտական պարտքը:

Միքայելյան համալսարանական հիվանդանոցի ողջ անձնակազմը ցավակցություն է հայտնում ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին:

Հավերժ հիշատակ և խոնարհում», – ասված է հիվանդանոցի տարածած հաղորդագրությունում։

Խորը վշտով տեղեկացանք Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի կլինիկական օրդինատոր Նարեկ Մեսրոպյանի մահվան մասին, ով…

Gepostet von Միքայելյան համալսարանական հիվանդանոց / Mikayelyan university hospital am Donnerstag, 22. Oktober 2020

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ