Մարտակերտ ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի հետ կապված քրգործը փոխանցվել է Քննչական կոմիտե

Աստղիկ Խաչատրյան 28.08.2021 - 11:28
28.08.2021 - 11:28 դիտում

Օգոստոսի 27-ին Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցված՝ Մարտակերտ քաղաքում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողի հետ կապված քրեական գործը հետաքննության փուլն ավարտվելու հիմքով փոխանցվել է ԱՀ քննչական կոմիտե:

Իրականացվում է նախաքննություն։ Այս մասին հայտնում են Արցախի դատախազությունից:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱՀ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության կողմից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա օգոստոսի 25-ին ԱՀ Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի մի բնակարանում հայտնաբերվել էր Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ