Մարտակերտի նախկին կենդանաբանական այգու տարածքից տեղափոխված առյուծը վերադառնում է Հարավային Աֆրիկա

Աստղիկ Խաչատրյան 10.08.2023 - 21:31
10.08.2023 - 21:31 դիտում

2022 թ-ի դեկտեմբերի 4-ին Արցախի Մարտակերտի շրջանի նախկին կենդանաբանական այգու տարածքից Հայաստան տեղափոխված առյուծը վերադառնում է Աֆրիկա։ Այս մասին հայտնել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։

«2022 թ-ի դեկտեմբերի 4-ին, FPWC-ին Արցախի Մարտակերտի շրջանի նախկին կենդանաբանական այգու տարածքից փրկեց և Հայաստան տեղափոխեց Ռուբեն անունով առյուծին։ Իր կյանքի ողջ ընթացքում առյուծը երբեք չի շփվել իր ցեղակիցների հետ»,- նշել է հիմնադրամը։

Առյուծը վերադառնում է իր հայրենիք՝ Հարավային Աֆրիկա, միանալու իր տեսակի առանձնյակներին, որտեղ անցկացնելու է իր կյանքի մյուս մասը։

2022 թ-ի դեկտեմբերի 4-ին, FPWC-ին Արցախի Մարտակերտի շրջանի նախկին կենդանաբանական այգու տարածքից փրկեց և Հայաստան…

Опубликовано Foundation for the Preservation of Wildlife and Cultural Assets Четверг, 10 августа 2023 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ