Մարտական բարձր ոգով՝ դեպի հայրենիքի պաշտպանություն

Գոհար Ստեփանյան 29.09.2020 - 22:26
29.09.2020 - 22:26 դիտում

Գյումրու զինկոմիսարիատն այսօր քան երբեւէ մարդաշատ է: Գյումրեցիները, անկախ տարիքից, կամավորական սկզբունքով հավաքվել են ռազմաճակատ մեկնելու պատրաստակամությամբ: Չնայած ներկաների մեծ ցանկության՝ բոլորին չէ, որ հաջողվում է թույլտվություն ստանալ եւ մեկնել սահման:Ոմանց տարիքը չի համապատասխանում:
ՄԻ մասն էլ, ելնելով մասնագիտական հմտություններից, համալրում է պահեստայինների շարքերը: Ներկաների մարտական ոգին բարձր է, իսկ ծնողներն էլ հպարտությամբ են ճանապարհում իրենց որդիներին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ