Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի երկրորդ փուլում Հայաստանի հավաքականի առաջատար, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ՕԽ բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել՝ հենացատկի վարժության եզրափակչում հավաքելով 15.100 միավոր: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը դարձել է օղակների վարժության բրոնզե մեդալակիր։ Դավթյանը 14,600 միավոր է հավաքել և կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին։
Այս վարժությունում Հայաստանի հավաքականի մյուս անդամ Արթուր Ավետիսյանը 14․566 միավորով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։ Երեկ կայացել է նաև նժույգ-թափեր վարժության եզրափակիչը։ Գագիկ Խաչիկյանը 14․833 միավորով 6-րդ տեղն է գրավել։

Հաղորդագրությունում նշված է, որ աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար։
Գերմանիա՝ Կոտբուս
Աշխարհի գավաթ
Պարգևատրման հանդիսավոր արարողությունը
Արթուր Դավթյան
հենացատկ 15,050 միավորԱշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:
🇦🇲🇦🇲🇦🇲
ՀՀ Կառավարություն
Project Inter-InvestОпубликовано Gymnastics Federation of Armenia Воскресенье, 25 февраля 2024 г.