Մարզի լավագույն հրաձգուհին անցել է անհատական օրակարգի

Սամվել Աղանյան 21.10.2022 - 16:45
21.10.2022 - 16:45 դիտում

Անկախ Հայաստանի հրաձգության պատմությունում Գյումրին դեռ չի ունեցել նման տիտղոսակիր հրաձգուհի: Գյումրու հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի սան, 21-ամյա Արուսյակ Գրիգորյանը վազող թիրախ մրցաձեւի խառը վազք վարժությունում հասել է լրջագույն ձեռքբերումների: Նա, ընթացիկ մրցաշրջանում Ֆրանսիայի Շատոռու քաղաքում կայացած հրաձգության աշխարհի կանանց առաջնությունում նվաճելով բրոնզե մեդալ, վերստին ապացուցեց, որ շարունակում է մնալ մեր մարզի լավագույն հրաձգուհին: Այնուամենայնիվ, 3-րդ մրցանակը հավասարապես չի բավարարում ոչ առաջատար մարզուհուն, ոչ էլ նրա անձնական մարզիչ Էդվարդ Ղարիբյանին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ