Մարզերի զգալի մասում սպասվում են անձրև, ամպրոպ և կակուտ

Աննա Կոստանյան 19.06.2024 - 13:58
19.06.2024 - 13:58 դիտում

 

Հանրապետության տարածքում հունիսի 19-ին, 22-ին և 24-ին կեսօրից հետո, 21-ին և 23-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Հունիսի 20-ին շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում հունիսի 19-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հունիսի 20-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Հունիսի 21-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ