Մարդու արժանապատվության անձեռնմխելիության հարցը ԱԺ պետաիրավականի օրակարգում

Գոհար Ստեփանյան 17.03.2021 - 19:02
17.03.2021 - 19:02 դիտում

Այսօր տեղի ունեցած ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգը ծավալուն էր ու լայնաբովանդակ: Նիստում քննարկվել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի հեղինակած ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որը ԱԺ-ն ընդունել էր առաջին ընթերցմամբ:

Հիշեցնենք, որ նախագծի ընդունումը հնարավորություն է ընձեռելու պաշտպանել անձի պատիվն ու արժանապատվությունը զրպարտությունից կամ վիրավորական արտահայտություններից, ինչպես նաեւ քաղաքացիներին հնարավորություն է ընձեռելու ավելի ստույգ տեղեկություն ստանալու:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ