Մարդկությունը մեծ կորուստ է կրել. Քարդաշյանը կիսվել է Դադիվանքի նկարով ու պատմել տեղահանված արցախցիների մասին

Հրաչ Սահակյան 14.11.2020 - 01:47
14.11.2020 - 01:47 դիտում

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ինստագրամի իր էջի «սթորի» բաժնում նկար է հրապարակել Դադիվանքից՝ բարձրաձայնելով սեփական տանից տեղահանված արցախցիների մասին:

«Ոչ միայն Արցախի հայերը, այլև ողջ մարդկությունն է մեծ կորուստ կրել: Սա հրաժեշտ է այս պահին: Եթե դուք տխուր եք, ապա պատկերացրեք, թե նրանք ինչ են զգում: Իրենց նախնիների տնից տեղահանված 120 հազար մարդ, որովհետև Թուրքիան հասավ իր ուզածին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է Քիմ Քարդաշյանը:

Նա նաև նշել է, որ Դադիվանքի հոգևոր հովիվը հրաժարվել է լքել իր եկեղեցին: «Ես այստեղ զենքը ձեռքիս կկանգնեմ, մինչև նրանք չսպանեն ինձ: Աստված պահպանի իմ ազգը»,- համաձայն Քիմ Քարդաշյանի գրառման՝ ասել է հոգևորականը:

Ինստագրամում 191 միլիոն հետևորդ ունեցող հեռուստաաստղը իր գրառմանը կցել է այնպիսի հեշթեգեր, ինչպիսիք են՝ ճանաչեք Արցախը, կանգրեցրեց Էրդողանին և Ալիևին, կիրառեք սանկցիաներ Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ, հեռացրեք Թուրքիային ՆԱՏՕ-ից:

 

 

 

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ