Մասրիկ գետից դուրս է բերվել երկու քաղաքացու դի

Աստղիկ Խաչատրյան 21.05.2025 - 17:41
21.05.2025 - 17:41 դիտում

Մայիսի 21-ին՝ ժամը 16։02-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մասրիկ գյուղի մոտակա գետի ափամերձ հատվածում հայտնաբերվել են ձկնորսությամբ զբաղվող երկու քաղաքացու ձկնորսական և անձնական իրերը։

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով Մասրիկ գետից դուրս է բերվել քաղաքացիներից մեկի մարմինը։

Փրկարարներն իրականացրել են մյուս քաղաքացու որոնողական աշխատանքները։ 500 մ հեռավորության վրա հայտնաբերվել և ջրից դուրս է բերվել երկրորդ քաղաքացու մարմինը․ շտապօգնության բժիշկներն արձանագրել են քաղաքացիների կենսաբանական մահը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ