Մաստարա-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի է

Աստղիկ Խաչատրյան 17.12.2021 - 11:21
17.12.2021 - 11:21 դիտում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։

Դժվարանցանելի են Մաստարա-Գյումրի ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը (կցորդիչով բեռնատարների համար)։

Շիրակի մարզում, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Թալին, Ապարան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն:

 

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ