Մասնավո՞ր, թե՞ համայնքապատկան.Գյումրու թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկայի գործով դատական նիստը հետաձգվեց

Հրաչ Սահակյան 10.03.2021 - 19:14
10.03.2021 - 19:14 դիտում

Հայց ընդդեմ Գյումրու թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկա ՓԲԸ-ի, Գյումրու համայնքապետարանի, Շիրակի մարզպետարանի, ՀՀ կադաստրի կոմիտեի՝ 2004թ.սեպտեմբերի 9-ին կնքված 704 եւ 1167 համայնքապետարանի որոշումներն անվավեր ճանաչելու եւ անվավերության հետեւանքներ կիրառելու պահանջով: Ռուբինա Չարչօղլյանն արդեն մի քանի տարի է, ինչ այս խնդրով բողոքում է, իսկ 2020 թվականի սեպտեմբերից դիմել է նաեւ դատարան՝ որպես քաղգործ: Խնդիրը պայմանավորված է երկրաշարժից հետո իր հայրական տան բակին կից տեղադրված տնակներով: Դրանք տեղադրվել են իբրեւ անօթեւաններին ժամանակավոր կացարան ծառայելու համար, բայց տիկնոջ խոսքով՝ արդեն երկար տարիներ է, ինչ ծառայում են որպես ատամնաբուժարան, ինչը, ըստ նրա, անօրինական է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ