«Մանվել Գրիգորյանի վիճակը ծայրահեղ ծանր է, ամենավատ բանին արդեն պատրաստ ենք». Արսեն Մկրտչյան

Հրաչ Սահակյան 14.11.2020 - 20:11
14.11.2020 - 20:11 դիտում

«ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը, բժիշկների գնահատմամբ՝ ծայրահեղ ծանր է»,- քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը, որն այդ պահին գտնվում էր հիվանդանոցի բակում:

Մկրտչյանն ասաց, որ վերջին իրադարձություններն իրենց ազդեցությունն են ունեցել Գրիգորյանի առողջական վիճակի վրա, և, որ միջնորդություն են ներկայացնելու դատարան, որպեսզի Մանվել Գրիգորյանը բուժումն արտերկրում շարունակի:

«Փորձենք ևս մեկ անգամ արտերկրում բուժման հնարավորություն ընձեռենք: Չնայած ծանր վիճակին՝ հոկտեմբերի 13-ին  Մանվել Գրիգորյանն իր ջոկատի հետ մեկնել էր Արցախ և մինչև հոկտեմբերի 20-ը գտնվել է Արցախում, դրանից հետո ծանր հիվանդացել է նաև այս հայտնի համավարակով, տեղափոխվել է Երևան: Երևանում վիճակը համեմատաբար լավ էր, կազդուրվում էր, բայց վերջին իրադարձություններն իրենց շատ բացասական հետևանքը տվեցին: Ես արդեն 3 տարի անընդմեջ ամենօրյա ռեժիմով շփվում եմ, վիզուալ երբեք նման վիճակ չեմ տեսել՝ չկա գիտակցություն, չկան ռեակցիաներ, չկա մարդուն ճանաչել, ամենավատ բանին արդեն պատրաստ ենք: Չկա կոնտակտը, չկա գիտակցությունը, ինձ չի ճանաչել, որ ես ամեն օր կողքի մարդ եմ եղել»,- ասաց Արսեն Մկրտչյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ