Մանե Գևորգյանը պատրաստվում է բողոքարկել Խաչատրյանների գործով դատարանի վճիռը

Հրաչ Սահակյան 26.01.2021 - 18:50
26.01.2021 - 18:50 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը պատրաստվում է բողոքարկել Նիկոլ Փաշինյանի, վարչապետի աշխատակազմի և իր դեմ դատական գործի շրջանակում այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը: Այս մասին Գևորգյանն ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Խաչատրյանների ընտանիքի պահանջի վերաբերյալ կայացված վճռին:

«Ծանոթացա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, վարչապետի աշխատակազմի եւ իմ դեմ դատական գործի շրջանակում այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռին: Համաձայն չլինելով որոշման հետ՝ պատրաստվում ենք դիմել Վերաքննիչ դատարան՝ այն բողոքարկելու նպատակով»,- ասաց Գևորգյանը:

Հունվարի 25-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է վճիռըԽաչատրյաններն ընդդեմ ՀՀ
վարչապետի աշխատակազմիՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Մանե Գևորգյանի (վարչապետի մամուլի խոսնակ)
քաղաքացիական գործովորը հարուցվել էր ԳագիկԳուրգեն և Արտյոմ Խաչատրյանների պահանջով`
Մանե Գևորգյանի կողմից 2020 թվականի ապրիլի 28-ին «facebook.com» սոցիալական ցանցի իր էջում տեղադրված գրառման համարԽաչատրյանները հայցով
պահանջում էին ներողություն խնդրել իրենց հասցեին կատարված վիրավորանք հանդիսացող
արտահայտության համարինչպես նաև հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները:
Դատարանը բավարարել է պահանջը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ