Մայր Աթոռում իրավիճակը լարված է

27.06.2025 - 12:17 դիտում

Մայր Աթոռում իրավիճակը լարված է: Հրմշտոց է տեղի ունեցել իրավապահների և հոգևորականների միջև:

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Գարեգին Բ-ն հայտարարեց, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը գնում է ներկայանալու իրավապահ մարմիններին, իսկ քահանայաց դասն առանձնանում է քննարկելու իրավիճակը։

Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդարանում քննչական գործողություններ են իրականացվել։ ՀՀ քննչական կոմիտեից 1lurer.am-ին հայտնել են, որ Միքայել Աջապահյանի բնակության հասցեում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 1Լurer.am-ի հարցմանն ի պատասխանՀՀ գլխավոր դատախազությունից հաստատել էին, որ Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել:

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ «երկրում ռազմական հեղաշրջում անելու» հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել` իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ