Ուզբեկստանում 41-ամյա մայրը ձերբակալվել է՝ փորձելով 13-ամյա դստերը փոխանակել տան հետ, հայտնում են այդ երկրի լրատվամիջոցները: Նշվում է, որ նրան ձերբակալել են ռեստորանում՝ գործարքի ժամանակ: Այս մասին փոխանցում է MediaNews-ը։
Կնոջ խոսքով՝ ինքը համաձայնել է դստերը փոխանակել 25 հազար դոլար արժողությամբ տան հետ, քանի որ տուն չի ունեցել: Այժմ զղջում է:
Նա դատապարտվել է 5 տարի 2 ամիս ազատազրկման: Երեխան գտնվում է պետական հոգածության ներքո: