Մայիսյան բնակավայրում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Kia»-ն. կա 1 զոհ, 1 վիրավոր

Աստղիկ Խաչատրյան 20.05.2025 - 21:20
20.05.2025 - 21:20 դիտում

Այսօր` մայիսի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Մայիսյան բնակավայրի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են 2 «Mercedes » և «Kia» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  Գյումրու բժշկական կենտրոն:

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների` օպերատիվորեն ժամանած Գյումրու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ՀՀ ներքին գործերի նախարարության Շիրակի մարզի փրկարար ծառայության փրկարարները:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները` գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարկ տեղակալ Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ:

Վթարի մասին Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությում, որտեղից ժամանել է քննչական խումբը` վարչության պետԱղասի Իսահակյանի և օրվա պատասխանատու յերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով` ավտոմեքենաները տեղափոխվում են հատուկ պահպանվող տարածք:

© https://shamshyan.com/hy/article/2025/05/20/1283837

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ