Մայիսի 26-ից Ուկրաինան դադարեցնում է Բելառուսի հետ ավիահաղորդակցությունը

Աննա Կոստանյան 25.05.2021 - 15:25
25.05.2021 - 15:25 դիտում

Մայիսի 26-ից Ուկրաինան դադարեցնում է Բելառուսի հետ ավիահաղորդակցությունը Ryanair ավիաընկերությանը պատկանող օդանավի՝ Մինսկում տեղի ունեցած միջադեպի պատճառով: Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը՝ փոխանցում է РИА Новости-ն:

Ուկրաինայի ավիաընկերություններին ու օդանավերին կարգելվի թռիչքներ իրականացնել Բելառուսի օդային տարածքում:

Երկրի կառավարության ղեկավարը նաև նշել է, որ իշխանությունների որոշումն ուղղված է թռիչքների և ուղևորների անվտանգության ապահովմանը:

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ