Մայիսի 19-ին Մոսկվայում տեղի կունենա Միրզոյան-Լավրով-Բայրամով հանդիպում

Աստղիկ Խաչատրյան 18.05.2023 - 20:21
18.05.2023 - 20:21 դիտում

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 19-ին կլինի Մոսկվայում, որտեղ անցկացվելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումների հերթական փուլը:

Ինչպես տեղեկացնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ նախատեսված է երկկողմ հանդիպում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ և եռակողմ հանդիպում՝ Հայաստանի, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ