Մայիսի 2-ի գիշերը Մոսկվայում և Մոսկվայի մարզում սկսվել է ձյան տեղում՝ ուղեկցված քամու ուժեղ պոռթկումներով։ Անբարենպաստ եղանակը դարձել է մայրաքաղաքում խցանումների պատճառ, իսկ ծառերի տապալումը մի շարք բնակավայրերում հանգեցրել է էլեկտրաէներգիայի անջատումների։ Մոսկվայի տրանսպորտի դեպարտամենտը զգուշացնում է, որ մինչև օրվա կես քաղաքում կշարունակվի անձրևն ու թաց ձյունը։ Սինոպտիկները կանխատեսում են ցրտահարություն և սառցաշերտ մայիսի 3-ի գիշերը։
Անբարենպաստ եղանակի հետևանքների լուսանկարները՝ РБК-ի ֆոտոշարքում։









