Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, 18-ամյա Մամիկոն Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող World challenge cup սպորտային մարմնամարզության հեղինակավոր մրցաշարում:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանը դարձել է բրոնզե մեդալակիր:
Առանձին վարժությունների եզրափակիչ են դուրս եկել նաև Էրիկ Բաղդասարյանը և Ռոբերտ Գյուլումյանը:
Բաղդասարյանը հաղթահարել է հենացատկի և զուգափայտի որակավորման փուլը, իսկ Գյուլումյանը եզրափակիչ է դուրս եկել նժույգ-թափերում և պտտաձող մարզագործիքում: