Մաղթում եմ հայերին հպարտ լինեն այս երկիրն իրենց երեխաներին նվիրելու համար. Ֆրանսիայի դեսպան

Աստղիկ Խաչատրյան 28.05.2021 - 08:29
28.05.2021 - 08:29 դիտում

Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը ֆեյսբուքի իր էջում հայերեն գրառում է կատարել՝ շնորհավորելով Հայաստանի Առաջին Հանրապետության 103-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Այս մայիսի 28-ին, Առաջին հանրապետության 103-րդ տարեդարձին, մաղթում եմ Հայաստանին կարողանալ ապրել իր անկախությունը խաղաղության և բարգավաճման մեջ: Մաղթում եմ Հայաստանին, որն իր պատմությունը չափում է հազարամյակներով, վստահություն ունենալ իր ապագայի նկատմամբ: Մաղթում եմ Հայաստանին երբեք չկասկածել իր գեղեցկության, իր ուժերի և տաղանդների վրա: Մաղթում եմ հայերին հպարտ լինեն այս երկիրն իրենց երեխաներին նվիրելու համար։

Եվ մաղթում եմ Ֆրանսիային միշտ սիրել Հայաստանը, ինչպես Հայաստանը սիրում է մեզ»,- գրել է Լաքոթը:

(🇫🇷👇)
Այս մայիսի 28-ին, Առաջին հանրապետության 103-րդ տարեդարձին, մաղթում եմ Հայաստանին կարողանալ ապրել իր անկախությունը…

Опубликовано Jonathan Lacôte Четверг, 27 мая 2021 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ