Մահվան ելքով վրաերթ Սյունիքում. 9-ամյա երեխայի կյանքը փրկել չի հաջողվել

Աստղիկ Խաչատրյան 30.05.2025 - 20:48
30.05.2025 - 20:48 դիտում

Մայիսի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 61-ամյա Աթուր Խ.-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 185-րդ կմ հատվածում՝ Սառնակունք բնակավայրի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Սյունիքի մարզի բնակիչ 9-ամյա Արամ Ա-ին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վրաերթի ենթարկված երեխան տեղում մահացել է:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի պահպնավող հատուկ տարածք: Դեպքի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ