Մահվան ելքով պատահար Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին

Աննա Կոստանյան 7.06.2022 - 18:27
7.06.2022 - 18:27 դիտում

Հունիսի 7-ին, ժամը 15։24-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին՝ Արջուտ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է ձորը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Մ., ծնված 1982 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ վարորդը տեղում մահացել է։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

0 մեկնաբանություն
2

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ