Մահվան ելքով ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աննա Կոստանյան 18.04.2022 - 17:13
18.04.2022 - 17:13 դիտում

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ 2022թ. ապրիլի 17-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի 75-րդ կմ հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ հիշյալ վայրում միմյանց են բախվել «Վազ 2106», «Վազ 2115» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Վազ 2106» ավտոմեքենայի վարորդը մահացել է, իսկ 6 անձի պատճառվել են տարբեր մարմնական վնասվածքներ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ