Մահացու անձրևները հարվածել են Ֆրանսիայի հարավին

Աստղիկ Խաչատրյան 21.05.2025 - 16:30
21.05.2025 - 16:30 դիտում

Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Վար դեպարտամենտում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով 3 մարդ է զոհվել, ևս 2-ը՝ անհայտ կորած են համարվում։

Տարերքը հսկայական վնաս է հասցրել տարածաշրջանին՝ ավերելով կամուրջներ ու ճանապարհներ, խափանելով առնվազն երկու տարածաշրջանային գնացքի երթևեկությունը՝ հեղեղելով փողոցները, առաջացնելով էլեկտրականության ու ջրի մատակարարման խափանումներ: Տեղական իշխանությունների տվյալներով՝ ավելի քան 600 տուն հոսանքազրկված է: Խախտվել է երկաթուղային հաղորդակցությունը։ Երկու տարածաշրջանային գիծ փակվել է՝ հեղեղված և ջրից վնասված ուղիների պատճառով։

Տուժած տարածաշրջան է ուղարկվել մի քանի հարյուր փրկարար, այդ թվում՝ մոտակա քաղաքներից: Որոշ շրջաններում էլ ջրհեղեղներից հետո սկսվել են տուժած տարածքների մաքրման, ճանապարհների վերականգնման աշխատանքները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ