Մահացել է սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը

22.06.2024 - 09:23 դիտում

Այսօր՝ հունիսի 22-ի գիշերը, հանկարծամահ է եղել դերասանուհի Լալա Մնացականյանը։

Ժամը 05։40-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ  է ստացվել, որ շտապօգնության  բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մամիկոնյանց փողոցի 58 Ա շենքի բնակարաններից մեկը, որտեղ պարզել են, որ ժամը 05։30-ի սահմաններում Լալա Մնացականյանը հանկարծամահ է եղել։

Դերասանուհին 66 տարեկան էր։

Տեղեկությունը հայտնոմ է shamshyan.com–ը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ