Կյանքի 47-րդ տարում մահացել է ռուս հայտնի հեռուստահաղորդավար Միխաիլ Զելենսկին: Այս մասին հայտնել է «Россия Культура» հեռուստաալիքի փոխղեկավար Ալեքսանդր Եֆիմովիչը ֆեյսբուքյան իր էջում, այնուհետ տեղեկությունը հաստատել են Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերության մամուլի ծառայությունից։
Հեռուստահաղորդավարը հանկարծամահ է եղել, ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ նա մահացել է Դոմինիկյան Հանրապետությունում արձակուրդի ժամանակ, ինստուլտից:
Միխայիլ Զելենսկին ծնվել է 1975 թվականի սեպտեմբերի 7-ին Մոսկվայում։ Հետագայում նա ընտանիքի հետ տեղափոխվել է Խաբարովսկ, որտեղ ընդունվել է Խաբարովսկի բժշկական ինստիտուտ և Խաբարովսկի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ՝ համատեղելով իր ուսումը ռադիո Ա ռադիոկայանում որպես դիջեյ աշխատանքի հետ։
1996-ին Զելենսկին վերադարձել է մայրաքաղաք, որտեղ ընդունվել է Մոսկվայի Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների աշխատողների առաջադեմ վերապատրաստման ինստիտուտ՝ հեռուստատեսային և ռադիոհաղորդավարների դասընթացների համար:
Մ. Զելենսկին երկար ժամանակ աշխատել է «Ռոսիա 1» հեռուստաալիքում, որտեղ վարել է «Վեստի-Մոսկվա» և «Ուղիղ հեռարձակում» հաղորդումները։
Վերջին մի քանի տարիներին նա աշխատել է «Կուլտուրա» հեռուստաալիքում, ինչպես նաև դասավանդել է Օստանկինոյի հեռուստատեսության բարձրագույն դպրոցում։