Մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհու ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը

Աննա Կոստանյան 9.04.2021 - 16:05
9.04.2021 - 16:05 դիտում

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը 99 տարեկանում մահացել է: Այս մասին հայտնել է Բուքինգհեմյան պալատը:

Ֆիլիպն ամուսնացել էր արքայադուստր Եղիսաբեթի հետ 1947 թվականին:

Զույգն ուներ չորս երեխա, 8 թոռ և 10 ծոռ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ